Home / Catalogus / Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 191...
armenain-flag Armeens

Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թվականը

Գալչյան, Ռուբեն • Cultuur

2017 , Երևան (A-C HIS GALR 2017)

Հայ քարտեզագրության պատմությանը նվիրված միակ աշխատությունը հրատարակել է Հովհաննես Ստեփանյանը 1957 թ. Երևանում:  Սահմանափակված լինելով Խորհրդային Միության սահմաններով և հնարավորություն ու կապեր չունենալով սփյուռքահայ և օտար մասնագետների ու համայնքների հետ՝ նրա ուսումնասիրություններն ամբողջական չեն և նույնիսկ պարունակում են սխալ տեղեկություններ: Սակայն քարտեզների հետազոտման համար հնարավորություններ և միջոցներ են անհրաժեշտ՝ դրանք մոտիկից ուսումնասիրելու համար: Նշված հատորը պարունակում է միայն մեկ անորակ և անընթեռնելի քարտեզ, որն Ամստերդամում հրատարակված Համատարած Աշխարհացոյցն է:

Ներկա աշխատությունը պարունակում է բոլոր հայերեն քարտեզների արտատպումները, որոնք գծագրվել կամ հրատարակվել են մինչև 1918 թվականը, իսկ տպագրված ատլասներից ներկայացված են մեկ կամ երկու քարտեզ, որպեսզի դրանցով հետաքրքրվողները հնարավորություն ունենան քարտեզի մասին ձեռք բերելու տեղեկություններ, նաև տեսնելու դրանց պատկերները: Աշխատությունը պարունակում է ավելի քան 140 քարտեզ, որոնցից մի մասը հեղինակը գտել է անհատների տներում և մասնավոր հավաքածուներում: Քարտեզների մեծ մասը հրատարակվում է առաջին անգամ: Գրքի առաջին գլուխը վերաբերում է հին ձեռագիր քարտեզներին, իսկ վերջինը պարունակում է մեծ մասամբ հետաքրքրաշարժ ձեռագիր քարտեզներ, որոնք պահպանվել են տարբեր կազմակերպությունների ու անհատների արխիվներում:

 

Ook online

PDF bekijken
catalog-image