Home / Catalogus / Արարատի մյուս կողմում․ Պատմություն անհետաց...
armenain-flag Armeens

Արարատի մյուս կողմում․ Պատմություն անհետացած քաղաքի մասին

Մանուկյան, Մարիամ; Մանուկյան, Էլիզ • Geschiedenis

2005 , Երևան (W-A HIS MANM 2005)

Վան քաղաքի մի հայ ընտանիքի կյանքի և պայքարի պատմությունը Օսմանյան Թուրքիայում, 1913-1915 թթ․

ԱՊՐԻԼԻ 5, 1914

- Լիանուշ, ցած իջիր, - լսեցի տատիկի ձայնը։ - Ես ուզում եմ քեզ կատարյալ տոլմա փաթաթել սովորեցնել, որ տպավորություն թողնես ապագա սկեսրոջդ վրա։

Այժմ, երբ Մայրանուշը վարպետացել է թոլմա փաթաթելու մեջ, տատիկը իմ հետևից է ընկել։ Ահա քեզ պատասխան իմ արքայական երազներին։

- Հենց հիմա կգամ, Մարինա տատիկ, - կանչեցի ի պատասխան՝ թաքցնելով սրտնեղությունս։ - Միայն թույլ տուր ավարտեմ բանաստեղծությունը, որը հասունանում է մտքումս։

ԱՊՐԻԼԻ 22, 1915

Ջևդեդ բեյը հայտարարել է․ “Այս երկիրը կմնա կամ հայերին, կամ թուրքերին։ Նրանց համատեղ գոյությունը հնարավոր չէ”։

Մենք՝ Վանի հայերս, վախենում ենք մեր կյանքի համար։ Եթե թուրքերը հաղթեն, ոչ մեկին չեն խնայի։

Ես ուզում եմ մի օգտակար բան անել, բայց մայրիկն ասում է, որ առանց ինձ չի կարող տան գործերը հասցնել։ Ես շատ սրտնեղված եմ Լիավարդի պատճառով։ Չէ՞ր կարող մի քիչ ավելի զգույժ լինել։ Հիմա ստիպված եմ մնալ տանը, նամակներ ու պատմվածքներ կարդալ, որ մայրիկը չխենթանա։ Տխուր եմ ու ջղային, բայց ի՞նչ կարող եմ անել։

 

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image