Home / Catalogus / Հայ արվեստի նմուշներ Սիրիայում / Specimens...
armenain-flag Armeens

Հայ արվեստի նմուշներ Սիրիայում / Specimens of Armenian art in Syria

Քորթոշյան, Րաֆֆի • Cultuur

2020 , Երևան (A-C HIS KORR 2020)

Հայ գաղթականության իրարահաջորդ հոսանքները ժամանակի ընթացքում Սիրիայի տարբեր բնակավայրերում զարգացրել են հայոց հոգևոր և մշակութային կյանքը՝ հիմնելով զանազան շինություններ, ի մասնավորի՝ եկեղեցիներ և վերջիններիս նվիրել արվեստի՝ տեղում արարված յուրօրինակ գործեր։

Ինչպես վերոնշյալները, այնպես էլ Մեծ Եղեռնից հետո այստեղ փոխադրված եկեղեցական տարաբնույթ  բազմաթիվ իրեր մինչև 2011 թ․ քաղաքացիական պատերազմի սկիզբը գտնվում էին Սիրիայի հայկական եկեղեցիներում։ Մեծ մասը պատերազմի ընթացքում տեղափոխվել է ավելի ապահով վայրեր, սակայն առ այսօր դրանց գոյությունը վտանգված է։

Սույն գրքույկում ներկայացված է ԺԷ-Ի դդ․ պատկանող 77 առավել ակնառու նմուշ, որոնց շնորհիվ կարելի է պատկերացում կազմել Սիրիայում գտնվող հայ արվեստի գանձերի մասին։

Ook online

PDF bekijken
catalog-image