Home / Catalogus / Արցախ․ վանքեր, եկեղեցիներ և ձեռագրեր
armenain-flag Armeens

Արցախ․ վանքեր, եկեղեցիներ և ձեռագրեր

Մաթևոսյան, Կարեն; Մինասյան, Թամարա • Cultuur

2025 , Ս․ Էջմիածին (A-C HIS MATK 2025)

Գրքում ներկայացվում են Արցախի վանքերն ու եկեղեցիները՝ որպես հայ ձեռագրական մշակույթի կարևոր կենտրոններ։ Տեղի վանական գրչատներում (Խադավանքում, Դադիվանքում, Գանձասարում և մյուսներում) ստեղծված ձեռագրերից բացի, այս երկրամասի վանքերում ու բնակավայրերում պահպանվելու շնորհիվ են մեր օրերը հասել հայկական հնագույն ամբողջական մատյան Վեհամոր Ավետարանը (7-րդ դ․), Հռոմկլայի Ավետարանը (1166 դ․), Անիի մանրանկարչության եզակի նմուշ՝ Հաղբատի Ավետարանը (1211 թ․), բացառիկ նկարազարդմամբ՝ Թարգմանչաց Ավետարանը (1232 թ․), Գանձասարի Կարմիր Ավետարանը (1237 թ․) և այլն։ Ներկայացվում են նաև որոշ վանքերի պատմությանն ու եկեղեցիների հարդարանքին վերաբերող հարցեր։

Ook online

PDF bekijken
catalog-image