Armeens
Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունը Խորհրդային Հայաստանում 1920-1930-ական թվականներին
Հարությունյան, Ավագ • Geschiedenis
2025 , Ս․ Էջմիածին (A-HIS HARA 2025)
1920-1930-ական թվականները Հայոց և Հայ եկեղեցու պատմության դժվարին ու ծանրագույն շրջաններից էին։ Այս ժամանակահատվածը հատկանշվում էր քաղաքական բռնաճնշումներով, համայնավարության և անաստվածության գաղափարախոսության տարածմամբ, հայ հոգևորականների հալածանքներով․․․ Գրքում ներկայացվում և վերլուծվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քննադատական վերաբերմունքը և կառուցողական դիրքորոշումը, խորհրդային իշխանության հետ հարաբերությունը, ինչպես նաև հայ հոգևորականների դիմադրությունն ու եկեղեցանվեր գործունեությունը։
Հեղինակն անդրադառնում է հայ պատմագիտության ոլորտում քիչ ուսումնասիրված “Մարտնչող անաստվածների միություն” կազմակերպությանը, բացահայտում 1920-1930-ական թվականների հակաեկեղեցական քաղաքականության պատմության՝ գրեթե մոռացության մատնված բազմաթիվ իրողություններ։ Վերլուծվում են սույն կազմակերպության ստեղծման նախադրյալները, դրդապատճառները, կազմակերպչական կառույցը, կազմը, գաղափարախոսական հիմնադրույթնորը, հրատարակչական և քարոզչական գործունեությունը։
Alleen in de bibliotheek
Maak afspraak