Armeens
Երկերի ժողովածու վեց հատորով, հատոր վեցերորդ
Իսահակյան, Ավետիք • Literatuur
1979 , Երևան (E-A LIT ISAA 1979)
Նամակ Հովհաննես Թումանյանին՝
1902, դեկտեմբերի 11, Բաքու
Սիրելի Օհաննես․
Նամակդ ստացել եմ, բայց ոչ թե ծուլանում էի պատասխանել, այլ դրությունս վատ է՝ անորոշ, և չգիտեմ ի՞նչ գրեմ․ մինչև ե՞րբ պիտի հոգիներս բերաններս առած քաշ գանք մեր կեդրոնական, նվիրական, մեր հոգու իսկական պահանջներից հեռո՜ւ․ ծերանում ենք՝ ոչինչ չարած։ Մոսկվայում տպվում է մեր բանաստեղծությունների թարգմանաբար ժողովածուն․ տեսնենք ի՞նչ է լինելու․ ես հույս չունիմ, որ հաջող բան դուրս գա․ կոլորիտը, ինքնուրույնությունը չի կարող պահպանված լինել՝ մանավանդ երկուսիս գրվածքների։ Գրի՜ր առողջությանդ մասին, և՜ մինչև ե՞րբ ես մնալու այդտեղ․ Երևի ես կգամ Թիֆլիզ․ սկսինք մեր ոտանավորների ժողովածուն տպել, և անցնել լուրջ բաների․ մեր վրա հույսեր կան դրված, բայց մենք մի քանի ծռտի-պռտի բաներով խաբում ենք մարդկանց։
Համբույրներով՝ քո՜ Ավո։
Ook online
PDF bekijken