Home / Catalogus / ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ․ ...
armenain-flag Armeens

ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ․ մասն երկրորդ (1451-1480 թթ․)

Խաչիկյան, Լ․Ս․ (կազմեց) • Cultuur

1958 , Երևան (A-C HIS KHAL 1958)

ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարանների սույն ժողովածուն 1955 թվականին հրատարակված առաջին մասի, որի մեջ ընդգրկված էին 1401-1450 թթ․ հշատակարանները, անմիջական շարունակությունն է կազմում։ Նկատի ունենալով երկրորդ հիսնամյակի հիշատակարանների նյութի առատությունը, նպատակահարմար գտանք այս հատորի մեջ ընդգրկել 1451-1480 թթ․, իսկ երրորդ հատորի մեջ՝ 1481-1500 թթ․ հիշատակարանները։ 

Այս հատորի ընդարձակ առաջաբանը, նվիրված ԺԵ դարի երկրորդ կեսի քաղաքական ու սոցիալ-տնտեսական կյանքի պատմության հարցերին, վերաբերում է նաև երրորդ հատորի ժամանակաշրջանին։ 

ԺԵ դարի երկրորդ կեսը հայ պատմագրության ամենաամուլ շրջաններից է․ այս հիսնամյակի պատմությունը հնարավոր է շարադրել հիմնականում հայերեն ձեռագրերի հիշատակարանների ընձեռած նյութերով։

Ook online

PDF bekijken
catalog-image