Armeens
Հայդուկի երգեր․ բանաստեղծություններ
Իսահակյան, Ավետիք • Literatuur
1990 , Երևան (E-A LIT ISAA 1990)
Ներկա ժողովածուն ամփոփում է Վարպետի նշանավոր “Հայդուկի երգերից” շարքը, որը ժամանակին տպագրվել է նախահեղափոխական հայ մամուլում, իսկ նրա երկերի ժողովածուներում երբեք չի զետեղվել։ Երկրորդ բաժինը կազմում են քնարական այն բանաստեղծությունները, որոնք նույնպես ծանոթ չեն ընթերցողների լայն շրջաններին, քանի որ մնացել են հայ պարբերականների էջերում։
Սրտիս վրա մի վարդ-ամպ կա,
Նրա՜ այն նուրբ շուքի տակ
Քնքուշ սիրտս մեղմ կըհևա, -
Սիրտս ամպով գո՜ց ու փա՜կ։
Վարդ-ամպի մեջ շա՜տ արցունք կա,
Այն սրտումս է միշտ ծորում․
Ու իմ սիրտը լուռ կըծփա
Նրա անուշ ցողերում․․․
1898
Ook online
PDF bekijken