Armeens
Ձորի Միրոն
Գալշոյեան, Մուշեղ • Literatuur
1983 , Թեհրան (E-A LIT GALM 1983)
Դժոխքի պատկերը երեւակայութեան արդիւնք չէ․ դժոխքը իր վերակացուներով, երկրից են վերցրել ու երեւակայօրէն տեղափոխել ընդերք։ Անօրէնները դժոխք էին դարձրել այն երկիրը, ուր գործում էին հայ ֆիդայիները։ Եւ նրանք կամօք էին հագել դժոխքի բոցերից կարւած կրակէ շապիկները։ - Հայրենիքի որդու առաքելութիւնն էր դա։ Ինչպէ՞ս կարող է լինել հանգիստ եւ անձնական ապահով կեանք, երբ հայրենիքն ինքն է անապահով, որտեղի՞ց պէտք է յայտնւի անձնական երջանկութիւնը, երբ հայրենիքն ինքն է ապերջանիկ, ո՞ւր կտանի անձնական փառքի ձգտումը, երբ հայրենիքն ինքն է անփառունակ, ո՞րն է անձնական սէրը, երբ սիրոյ օրօրոց հայրենիքը դժոխքի վերակացուն է օրօրում․․․։ Քարանձաւն է նրանց տունը, ամենաշատը՝ գիւղեզրի մարագը կամ գոմը, խոտը կամ ձիւնն է նրանց անկողինը, փոթորիկն է նրանց սպիտակեղէնը, քարն է նրանց բարձը, սեփական շունչն է նրանց կրակը, զէնքի հետ պսակւած, ուսապարկերում՝ մի կտոր կորեկ-հաց կամ մի բուռ փոխինձ, ուսապարկերում՝ իրենց պատանքացուն, հպարտ ճակատները թշնամու նենգ գնդակի դէմ, զօր ու գիշեր լեռներում քայլում են կրակե շապիկ հագած աստւածները։
Alleen in de bibliotheek
Maak afspraak