Home / Catalogus / Բանաստեղծութիւններ, հատոր Ա․ (1960-1990)
armenain-flag Armeens

Բանաստեղծութիւններ, հատոր Ա․ (1960-1990)

Զահրատ • Literatuur

2006 , Ստանպուլ (W-A LIT ZAHR 2006)

Պատմութեան դաս մը

 

Զահրատ Ա․ - իշխան մեծազօր

Արքայ հիմնադիր զահրատեան տոհմին

Որ սուրով թուրով գահը բարձրացաւ

Չնայած որբին այրիին լացին -

 Ու Զահրատ Բ․ - յաջորդն արժանի

Իր հօր - անոր պէս քաջ արիւնարբու

Տարածեց անունն իր վեհ նշանին

Երկիրներ անդին - գերեց անթիւ ազգ

Գունդ գունդ կոյս աղջիկ բերաւ իրեն հետ

Մէկ մէկ անոնց հետ պառկեցաւ որդին

Զահրատ Գ․ Մեծ կոչուած իրաւամբ -

Մեծ որովհետեւ երկու տարուան մէջ

Բովանդակ երկիրն Էգերուն բաշխեց

Այնպէս որ զերդ գահ Զահրատ Դ․ին

Ոզորէ շինուած աթոռ մը մնաց -

Չեմ գիտեր քանի Զահրատ այն օրէն

Այդ գահին վրայ նստան ու գացին

Իսկ ես այդ տոհմէն Զահրատը վերջին

Ոչ թագը տեսած - ոչ գահն իմ պապին

Եկեր եմ կ՛երթամ այսպէս - որու ինչ

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image