Home / Catalogus / Պոեզիայի հասակը
armenain-flag Armeens

Պոեզիայի հասակը

Մկրտչյան, Լևոն • Literatuur

1979 , Երևան (LIT-H MKRL 1979)

Գրքում տրված է V-XVIII դարերի հայ լիրիկական պոեզիայի զարգացման ընդհանուր պատկերը և բնութագրված են այդ ժամանակաշրջանի ամենահռչակավոր բանաստեղծների ստեղծագործությունները։

 

Հայ գիտնական, փիլիսոփա և բանաստեղծ Գրիգոր Մագիստրոսը 1045 թվականին չափածո է շարադրում Աստվածաշնչի բովանդակությունը և գրում համառոտ առաջաբան, բացատրելով, թե ինչու է ձեռնարկել այդ գործը։ XI դարի արաբ բանաստեղծ Մանուչեն, որի հետ Գրիգոր Մագիստրոսը ծանոթացել էր Կոստանդնուպոլսում, պարծենում է, թե իրենց Ղուրանը, Աստվածաշնչին հակառակ, գրված է չափածո ու հանգավոր։ Մագիստրոսը նրա հետ գրազ է բռնում, հայտարարելով, թե ինքը չորս օրվա ընթացքում կարող է չափածո ու հանգավոր շարադրել սուրբ Գրքի բովանդակությունը։ “Եթե կարողանաս անել այդ, - պատասխանում է Մանուչեն, - այն ժամանակ ես քրիստոնյա կդառնամ”։ Չորս օր անց նրան ցնցում է Մագիստրոսի շարադրանքը, արցունքները շնչահեղձ են անում նրան, և մահմեդական Մանուչեն, ինչպես գրում է Ղևոնդ Ալիշանը, ընդունում է քրիստոնեություն։

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image