Armeens
Լիակատար քերականություն հայոց լեզվի, համեմատությամբ 562 լեզուների․ Ներածություն
Աճառյան, Հրաչյա • Taal
1955 , Երևան (LAN-P ACHH 1955)
Սույն հատորը, որպես ներածություն, շոշափում է լեզվաբանության ընդհանուր տեսական հարցերը։ Հատորը բաղկացած է երկու մասից․ 1. Լեզվաբանության ներածություն, 2. Լեզուների դասակարգումը։ Առաջին մասում հեղինակը հանգամանորեն քննության է առնում այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են լեզվի բնորոշումը, լեզվի, որպես հասարակական երևույթի, բնութագրումը, լեզվի ծագումը, լեզվի զարգացումը և այլն։ Բնորոշելով լեզվաբանությունը որպես գիտություն լեզվի մասին և ցույց տալով նրա տեղը հասարակական գիտությունների շարքում ու նրա կապը վերջինների հետ, Աճառյանը մանրամասնորեն խոսում է այն մասին, թե ինչ նշանակություն ունի հայերենի ուսումնասիրությունը ոչ միայն հայագիտության, այլև ընդհանուր լեզվաբանության համար և, իր իսկ հետազոտությունների փորձն օգտագործելով, ցույց է տալիս, որ հայերենի շատ տվյալներ կարող են օգտագործվել՝ ընդհանուր լեզվաբանության որոշ հարցերի լուսաբանման համար։
Ook online
PDF bekijken