Home / Catalogus / Դու ես քահանայ յաւիտեան
armenain-flag Armeens

Դու ես քահանայ յաւիտեան

Գարտինալ Մաննինկ; Թալաթինեան, Հ․ Աւետիք Վ․ (հայացուց) • Godsdienst

1980 , Վենետիկ (REL-T MANN 1980)

Սիրելի քահանայ եղբայր,

 

Այս գիրքը հայացուցի միայն ու միայն քեզի համար։ Գիտեմ որ դուն ալ ինծի նման Աստուծոյ պաշտօնեայ մըն ես եւ ուխտած ես աշխատիլ Իր այգիին մէջ, բարի հողագործին նման եւ կարիքն ու պահանջն ունիս ամէն օր վերանորոգուելու, կորսնցուցած ուժերդ հաւաքելու, խմելով կենդանի ջուրը շնորհքի եւ հայեցողական կեանքի։

Յագեցնելու համար այդ աստուածային ծարաւվ, կարդա՜ այս գիրքը եւ պիտի տեսնես թէ ինչ գերազանց անձ մըն ես դուն իբր քահանայ Աստուծոյ․ ինչ իշխանութիւններ ունիս, ինչ պարտաւորութիւններ, ինչ միջոցներ սրբութեան հասնելու, ինչ է կեանքիդ նպատակը, ինչ վտանգներ կը սպառննան քեզի, ինչ նեցուկներ կը բռնեն քեզ։

 

                                                                                                                                           (Հ․ Աւետիք Վարդապետ)

 

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image