Armeens
Սուրբ Հոգի Հայ Առաքելական եկեղեցի Ամստերդամ 1715-2015. 300 տարի կոչմանը հավատարիմ / Armeens Apostolische Kerk Surp Hoki Amsterdam 1715-2015. 300 jaar trouw aan het gebod
Բեկիուս, Ռենե • Geschiedenis
2015 , Ամստերդամ (A-D HIS BEKR 2015)
Պատկերազարդ այս գրքոյկի նկարները մեզ վերյիշեցնում են այն կարեւոր դերի մասին, որ խաղացել է Ամստերդամը մեր եկեղեցու պատմութեան եւ մեր ժողովուրդի լուսաւորութեան գործում։ Բաւական է նշել միայն այն փառահեղ փաստը, որ հայերէն առաջին տպագիր Աստուածաշունչը հրատարակուել է այս քաղաքում՝ Ոսկան Երեւանցի Վարդապետի կողմից, դեռեւս 1666 թուականին։
Ոչ պակաս կարեւոր է հաստատել, որ Աստուծոյ կամօք “Սուրբ Հոգի” եկեղեցին, շուրջ 150 երկար ու ձիգ տարիների ընդմիջումից յետոյ, 1980-ական թուականների կէսերից կրկին վերագտաւ իր բուն տիրոջը եւ հիմնական նորոգութիւնից յետոյ այսօր նորից ծառայում է Ամստերդամում եւ շրջակայքում հանգրուանած մեր հաւատաւոր ժողովրդին՝ որպէս աղօթքի ու հաւատքի տուն, որպէս “հոգեւոր հայրենիք” հայրենակարօտ մեր ժողովուրդի զաւակներին։
Alleen in de bibliotheek
Maak afspraak