Armeens
Դդումի համ
Զահրատ • Literatuur
2009 , Ստանպուլ (W-A LIT ZAHR 2009)
Մեծամեծը
Մեծամեծը աղօթեց
- Տուր որ քալենք ձիւնին վրայ
բայց ոտքի հետք չթողունք
Ժողովուրդը միաբերան ըսաւ - ամէն
Մեծամեծը աղօթեց
- Տուր որ յաճախ սատանային յարմարինք -
թէ իր գործիքն ենք չմատնէ սատանան -
Ժողովուրդը - ամէն - երիցս ամէն -
Մեծամեծը աղօթեց
- Տուր որ եթէ մենք աշտարակ մը գողնանք
պատրաստ ըլլայ տոպրակը - մէջը պահենք -
Ժողովուրդը - ամէն - եւ քու սիրոյդ հետ -
Մեծամեծը աղօթեց
Թէ պատահի որ բարիք գործենք - տուր որ
բարիքը ծովը նետենք
բայց նախապէս լողալ սորվինք ձուկի պէս
Ժողովուրդը - ամէն - ամէն -
Ու Մեծամեծը ըսաւ -
Կ'արձակեմ ձեզ - ելէք գացէք անվտանգ
Նոր ծուղակներ լարեցէք
Նոր դաւեր սարքեցէք -
Եւ իր ձեռքերը լուաց
Alleen in de bibliotheek
Maak afspraak