Home / Catalogus / Հայոց հին գուսանական երգերը
armenain-flag Armeens

Հայոց հին գուսանական երգերը

Գրիգորյան, Շ․Ս․ • Cultuur

1971 , Երևան (A-C HIS GRIS 1971)

Հայ հին գրականությանը նախորդում է մի որոշ, այսպես ասած, “էպիկական” պատմաշրջան, երբ ժողովրդա-գուսանական երգերի հիման վրա ստեղծվում է նախագրային շրջանի ժողովրդական էպոսը։ Էպոս ոչ թե այդ բառի ուղղակի իմաստով, այլ մեր ժողովրդի հերոսական անցյալը պատկերող էպիկական զրույցների ու լեգենդների, ասքերի ու առասպելների հիման վրա կազմված մի զրուցաշար՝ իր որոշ ձևի ու բովանդակության մեջ։ Ժողովրդական երգիչ-բանաստեղծներն ու գուսանններն են եղել այդ շրջանի “գրական տերերը”, և նրանց հանճարի փշրանքներն են, որ մի առանձին գորովանքով պահել ու պահպանել են մեր երախտագետ ու նախամեծար հայրերն իրենց պատումների ծալքերում՝ հաղորդելու համար գալոց սերնդին։ Եվ հասել են մեզ այդ երգերը՝ մազապուրծ, իսկ երբեմն էլ անիմանալիորեն խեղված, բայց միշտ մի կողմով ու հատկությամբ հրաշային՝ մեր ժողովրդի շնորհիվ ու կարողություններին վայել դրսևորումներով։ 

Ook online

PDF bekijken
catalog-image