Armeens
XIX դարի երկրորդ կեսի արևելահայ պարբերական մամուլի պատմությունից (Փորձ, Արձագանք)
Մխիթարյան, Մ․Հ․ • Cultuur
1976 , Երևան (A-C HIS MKHM 1976)
Աշխատության մեջ հայ հասարակական-քաղաքական կյանքի ֆոնի վրա ուսումնասիրված է “Փորձ” (1876-1881) և “Արձագանք” (1882-1898) պարբերականների պատմությունը և դրանց դերը հայ հասարակական մտքի պատմության մեջ։ Վեր է հանված “Փորձի” և “Արձագանքի” վաստակը արևմտահայության վիճակի քննարկման և անցյալ դարի վերջին քառորդում հայկական հարցի հետ կապված իրադարձությունները լուսաբանելու գործում։
Առանձին բաժիններ են նվիրված ժամանակի հայ պարբերական մամուլի օրգանների միջև տեղի ունեցած բանավեճերին, “Փորձի” և “Արձագանքի” հիմնական աշխատակիցների և թղթակիցների գործունեությանը։
Շրջանառության մեջ են դրված վերոհիշյալ պարբերականների համար տպագրության ներկայացված և գրաքննության կողմից մերժված բազմաթիվ նյութեր ու արխիվային նոր փաստաթղթեր։
Ook online
PDF bekijken