Armeens
Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1952)
Թոփուզյան, Հ․Խ․ • Geschiedenis
1978 , Երևան (A-D HIS TOPH 1978)
Աշխատությունում քննարկվում են Եգիպտոսի հայկական գաղութի պատմության հիմնական հարցերը՝ գաղութի ներքին կյանքի զարգացումը, սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը, հայ-եգիպտական հարաբերությունները, եգիպտահայ քաղաքական կազմակերպությունները և նրանց դերը Հայկական հարցում, մշակույթը՝ սերտորեն առնչված Եգիպտոսի պատմության հետ։ Օգտագործելով հայ պարբերական մամուլի օրգաններ, արխիվային փաստաթղթեր և մի շարք օտար լեզուներով գրականություն, հեղինակը վերանայում ու ճշտում է բազմաթիվ հարցեր և իր տեսակետները հիմնավորում արժանահավատ փաստերով։ Աշխատության վերջում ներկայացված է եգիպտահայ պարբերական մամուլի (1865-1952) ցուցակը։
Ժամանակագրական առումով աշխատությունն ընդգրկում է եգիպտահայ գաղութի բազմադարյան պատմության խիստ ուշագրավ մի հատված՝ XIX դ․ սկզբներից մինչև 1952 թվականը։
Ook online
PDF bekijken