Armeens
Ժամանակակից հայոց լեզու, հատոր 1, Հնչյունաբանություն և բառագիտություն
Առաքելյան, Վ․Դ․; Խաչատրյան, Ա․Հ․; Էլոյան, Ս․Ա․ • Taal
1979 , Երևան (LAN-P ARAV 1979)
“Ժամանակակից հայոց լեզու” աշխատության առաջին հատորում ընդգրկված են “Հնչյունաբանություն” և "Բառագիտություն" բաժինները, որոնք ժամանակակից հայերենի հնչյունաբանական ու բառագիտական ուսումնասիրությունների յուրատեսակ ամփոփումն են։ Այստեղ լեզվական նոր և հարուստ փաստերով քննվում են ժամանակակից հայերենի հնչյունաբանությունը, հնչույթաբանությունը, հնչյունափոխությունը, այլև իմաստաբանությունը (բառի ձևի և իմաստի փոխհարաբերությունը, բառիմաստի փոփոխությունը), բառապաշարը և բառակազմությունը (բառաբարդումն ու նրա տեսակները, ածանցումը, հապավումը)։ Աշխատության մեջ, մասնավորապես ընդգծվում են հնչյունաբանության, իմաստաբանության և բառակազմության մեջ կատարված տեղաշարժերը սովետական շրջանում, բացահայտվում են մի շարք նոր իրողություններ, և շատ հարցեր ստանում նոր մեկնություն ու լուսաբանություն։
Ook online
PDF bekijken