Armeens
Հայոց աւանդական պատմութիւն․ դասագիրք տարրական դպրոցի Դ․ դասարանի համար
Էլսայեան, Ն․; Հայրապետեան, Մ․; Շահնազարեան, Ն․ (կազմեցին) • Geschiedenis
1981 , Թեհրան (A-HIS ELSN 1981)
Հայոց աւանդական պատմութեան այս ձեռնարկը կազմելու նպատակադրումը եղել է մատաղ սերնդին հայ ժողովրդի աւանդոյթներին եւ նրա պատմութեան վաղ ժամանակաշրջանի հերոսական դէպքերին հաղորդակից դարձնելու գաղափարը։ Աշխատութիւնը իր բնութագրով պիտի գայ հայ ժողովրդի պատմութիւնը ուսուցող ձեռնարկների շարանի նախօղակը հանդիսանալու։ Այս նախօղակը թէպէտեւ օրգանական իմաստով չի կապւում գիտական պատմութեան ընդհանրութեան, սակայն նկատի ունենալով հայ ժողովրդական բանահիւսութեան պատմարժէք ներդրումը մեր եւ մեր նախնիների կենցաղային իւրայատկութիւնների ու ըմբռնումների ընդհանրութեան մէջ, նպատակայարմար նկատւեց գագաթային իմաստով, թէ՜ աւանդական պատմութիւնից եւ թէ՜ հայ ժողովրդական դիւցազնավէպից աշակերտութեան տրամադրել մի շարք հատւածներ։ Սրանով հնարաւոր կը լինի նրանց մէջ առաջացնել մարդասիրական եւ հայրենասիրական գաղափարներ։
Ook online
PDF bekijken