Home / Catalogus / Հայոց պատմություն (հնագույն ժամանակներից մ...
armenain-flag Armeens

Հայոց պատմություն (հնագույն ժամանակներից մինչև XVIII դարը). Ուսումնական ձեռնարկ հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար

Հակոբյան, Լևոն • Geschiedenis

1998 , Երևան (A-HIS HAKL 1998)

Աշխարհագրական այն տարածքը, ուր ապրել և իր պատմական ուղին է հարթել հայ ժողովուրդը, կոչվում է Հայոց բնաշխարհ։ Այն գտնվում է Հարավարևմտյան Ասիայում Փոքրասիական ու Իրանական սարահարթերի, Հյուսիսային Միջագետքի և Կուրի միջին ու ստորին հոսանքների աջափնյա գետահովիտների միջև՝ ընդգրկելով մոտ 400 քառ․ կմ։

Հայոց բնաշխարհը, բացառությամբ ծայրամասային որոշ հարթավայրերից, բարձրաբերձ լեռնաշղթաներով շրջափակված ֆիզիկաաշխարհագրական ուրույն տարածաշրջան է։ Շրջակա ցամաքի նկատմամբ գտնվելով 400-700 մետր բարձրության վրա (ծովի մակերևույթից միջին բարձրությունը հասնում է 1700 մետրի)՝ այն աշխարհագրության մեջ հայտնի է Հայկական լեռնաշխարհ անվամբ։

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image