Armeens
Հայոց պատմություն․ դասագիրք հանրակրթական դպրոցի 5-6-րդ դասարանների համար
Սարգսյան, Գ․; Մարգարյան, Հ․; Բարխուդարյան, Վ․; Չոբանյան, Պ․ • Geschiedenis
1996 , Երևան (A-HIS SARG 1996)
Այն տարածքը, որտեղ կազմավորվել ու իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը, կոչվել է Հայք (Հայաստան)։ Հարևան ժողովուրդների կողմից այն անվանվել է Ուրարտու, Արմենիա, Սոմխեթի և այլն։
Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր բազմաթիվ լեռնաշղթաներով, բարձրավանդակներով, սարահարթերով։ Այն գտնվում է Փոքր Ասիայի և Իրանի բարձրավանդակների միջև։ Հայկական լեռնաշխարհն ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն և ավելի բարձրադիր է, քան հարևան Փոքր Ասիայի և Իրանի բարձրավանդակները։
Alleen in de bibliotheek
Maak afspraak