Home / Catalogus / Եփրատի կամուրջին
armenain-flag Armeens

Եփրատի կամուրջին

Քոչար, Հրաչեայ • Literatuur

1971 , Պէյրութ (E-A LIT KOCH 1971)

Շատ տարիներ են անցել այն օրերից, փոթորկալի, շառաչուն տարիներ, խորտակումների ու վերածնութիւնների, մահերի ու յարութեան ժամանակներ։ Այն դէպքը, որի մասին պիտի պատմեմ, կարծես կատարուել է շատ դարեր առաջ, բայց որովհետև ես ականատես էի, ուրեմն թւում է ինձ, թէ ես էլ գալիս եմ դարերի խորքից։

 

Այն ժամանակ ես տասնհինգ տարեկան էի, եւ անցել է կէս դար։ Այդ յիսուն տարիների ընթացքին ոչ մի օր՝ տանը թէ դրսում, ընտանեկան տաքուկ յարկի տակն թէ մեծ պատերազմների ցուրտ ու խոնաւ խրամատներում, քնած թէ արթուն, չեմ կարողանում մոռանալ այն սոսկումնալի ու կախարդական րոպէները Եփրատի կամուրջի վրայ եւ այն աղջկան, որի անունն Աստղիկ էր։

Ook online

PDF bekijken
catalog-image