Home / Catalogus / Երկեր
armenain-flag Armeens

Երկեր

Սևակ, Ռուբեն • Literatuur

1955 , Երևան (W-A LIT SEVR 1955)

1915 թ․ օգոստոսի 13-ին, հեռավոր Անատոլիայի Չանղըրիի շրջակայքում, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և արևմտահայ այլ մտավորականների հետ մեկտեղ, թյուրքական արյունոտ յաթաղանին զոհ գնաց նաև Ռուբեն Չիլինկիրյանը՝ Սևակը, արևմտահայ պոեզիայի վերջին շրջանի տաղանդավոր բանաստեղծներից մեկը։

Սևակը չասաց իր վերջին խոսքը։ Դեռ նոր էին ծավալվում նրա բանաստեղծական քանքարի կարողությունները։ Անժամանակ ողբերգական մահը խորտակեց պոետի ստեղծագործական այնքան շատ մտահղացումները, ինչպես և վաղուց փայփայած երազը՝ ի մի հավաքել և հրատարակել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունների “Սիրո գիրքը”, “Քաոս”-ը, “Վերջին հայերը” հավաքածուները։

 

Ո՞վ կուլա այդպես խշտյակիս շեմքին,

-Քո՜ւյր, ղարիբն է, բա՜ց։

Կմա՞խք մը կանցնի դուրսեն լալագին,

-Սո՜վն է, դուռըդ բա՜ց։

Տապա՞րն է ջախջախ դրանըս կուրծքին,

-Ջա՜րդն է, դուռըդ բա՜ց։

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image