Home / Catalogus / Հայաստան միջ-ցամաքային ուղիներու վրայ
armenain-flag Armeens

Հայաստան միջ-ցամաքային ուղիներու վրայ

Ռուբէն • Geschiedenis

1982 , Մ․ Վարանդեան հրատարակչական մարմին (A-HIS RUBE 1982)

Ռուբէնը իր այս աշխատութեան մէջ քննութեան առնելով Արեւելքն ու Արեւմուտքը միմեանց կապող պատմական ուղիները եւ ճամբաները՝ բնորոշում է Հայաստանի ռազմավարական դիրքն ու նշանակութիւնը Ասիայի գլխաւոր ճամբաների վրայ։ Ապա հեղինակը տալով հնուց ի վեր գոյութիւն ունեցող կայսերապաշտական մրցակցութիւնների պատմութիւնը այդ ճամբաներին տիրանալու համար, անդրադառնում է Հայկական Հարցի շուրջ 1800ական թւականներից մինչեւ 1946 թւականը տեղի ունեցած միջազգային մրցակցութեանց։

Վերջում հեղինակը քննելով Ասիայի ճանապարհների քաղաքական կացութիւնը 1945ից յետոյ, քննելով Հայաստանի եւ հայութեան քաղաքական կացութիւնը, ներ ազգային իմաստով եղող քաղաքական ուղղութիւններն ու արտաքին ազդակների դերը եւ արտաքին ուժերի դիմաշրջումներն ու վարած քաղաքականութիւնները, վերջնական եզրակացութեան յանգելով՝ բնորոշում է “Հայաստան կնճռի” եւ Հայ Դատի լուծման եղանակները։

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image