Home / Catalogus / Յո՞ երթաս․ վեպ Ներոնի ժամանակից
armenain-flag Armeens

Յո՞ երթաս․ վեպ Ներոնի ժամանակից

Սենկևիչ, Հենրիկ • Literatuur

1983 , Երևան (WO-LIT SENH 1983)

Պետրոնիոսը զարթնեց հազիվ կեսօրին մոտ և ինչպես միշտ՝ շատ հոգնած։ Նախորդ օրը նա Ներոնի մոտ խնջույքի էր, որ տևել էր մինչև ուշ գիշեր։ Վերջերս նրա առողջությունը սկսել էր վատանալ։ Ինքն ասում էր, որ առավոտները զարթնում է կարծես թե թմրած և չի կարողանում մտքերը հավաքել։ Բայց առավոտյան բաղնիք ընդունելը և մարմնի եռանդուն մաժումը, որ կատարում էին այդ բանին վարժեցրած ստրուկները, կամաց֊կամաց արագացնում էին նրա ծույլ արյան հոսանքը, կազդուրում էին նրան, զարթեցնում և վերադարձնում էին նրա ուժերը, այնպես որ դեռ ոլեոտեկիոնից, այսինքն՝ բաղնիքի վերջին բաժանմունքից նա դուրս էր գալիս կարծես թե վերածնված, սրամտությամբ և խնդությամբ փայլող աչքերով, երիտասարդացած, կյանքով լի, վայելչադեմ, այնչափ անհասանելի, որ ինքը Օթոնը չէր կարող նրա հետ համեմատվել, ի՛սկ որ, ինչպես նրան անվանում էին, arbiter elegantiarum - «ճաշակի օրենսդիր»։

Ook online

PDF bekijken
catalog-image