Home / Catalogus / Լենինական / Leninakan
armenain-flag Armeens

Լենինական / Leninakan

Անանուն • Geschiedenis

Չնշված (A-HIS ANON 9999)

Լենինականը (հնում՝ “Կումայրի”, հետագայում՝ “Գյումրի”, ապա՝ “Ալեքսանդրապոլ”) Սովետական Հայաստանի երկրորդ քաղաքն է, Շիրակի տնտեսական շրջանի կենտրոնը։ Քաղաքի ներկայիս տարածքը 36 քառ․ կմ է, բնակչությունը՝ 220 հազար մարդ։

Լենինականի պատմական անցյալը լի է բուռն իրադարձություններով։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում այն եղել է մեծ բնակավայր։ Ուրարտական թագավորության ժամանակներում այն կոչվել է “Կումայրի”։ Կումայրիի մասին մեզ հայտնի առաջին գրավոր հիշատակումը պատկանում է 8-րդ դարի Ղևոնդ պատմիչի գրչին։ Վերջինս ականատեսի աչքով նկարագրել է Արտավազդ Մամիկոնյանի գլխավորությամբ 773 թ․ Կումայրիում ծագած և արաբական բռնակալության դեմ ուղղված ազգային ազատագրական շարժումը, որը, ինչպես հայտնի է, պսակվում է Հայկական պետականության վերականգնմամբ։

Ook online

PDF bekijken
catalog-image