Armeens
Գանձասար
Յակոբսոն, Անատոլի • Geschiedenis
1987 , Երևան (A-HIS JAKA 1987)
Պատմական Հայաստանի Արցախ նահանգի բազմաթիվ կոթողների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Գանձասարի վանքը։ Համալիրի տաճարն իր չափազանց հարուստ հարդարանքով, քանդակների առատությամբ և ինքնատիպությամբ հայ արվեստի զարգացման շղթայի կարևորագույն և անքակտելի օղակներից է, իսկ Գանձասարի վանքի ողջ համակառույցը, հեղինակի դիպուկ բնորոշմամբ, հանդիսանում է 13-րդ դարի հայկական ճարտարապետության հանրագիտարանը։
Տաճարի կառուցումը սկսել է Խաչենի իշխան Հասան Ջալալյանը 1216 թ․, ավարտել՝ 1238թ․։ Այն օծվել է 1240 թ․։ Ըստ պատմիչ Կիրակոս Գանձակեցու տեղեկության, տաճարի գավիթը կառուցել է Հասանի կինը՝ Մամքանը (ըստ շինարարական արձանագրության՝ Մամքանը, Հասանը և նրանց որդին՝ Աթաբեգը)։ Գավթի կառուցման տարեթիվը անհայտ է մնում․ համենայն դեպս այն իրականացվել է Հասանի կենդանության օրոք, այսինքն՝ մինչև 1261 թ․։
Alleen in de bibliotheek
Maak afspraak