Home / Catalogus / Անգլերեն-հայերեն բառարան․ շուրջ 30.000 բառ
armenain-flag Armeens

Անգլերեն-հայերեն բառարան․ շուրջ 30.000 բառ

Ասմանգուլյան, Հ․Ա․; Հովհաննիսյան, Մ․Ի․ (խմբագիրներ) • Taal

1991 , Երևան (LAN-D ASMH 1991)

Դեռևս 1952-1954 թթ․ Երևանի Վ․Յա․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի ամբիոնը՝ դոցենտ Հ․Ա․ Ասմանգուլյանի ղեկավարությամբ, ձեռնարկեց անգլերեն-հայերեն 30.000 բառերից բաղկացած բառարանի կազմման աշխատանքին։ 1955 թվականի սկզբին բառարանի ձեռագիրը նախնական տեսքով հանձնվել է ինստիտուտի գիտական մասին։ 1968 թ․ սկզբներին Վ․Յա․ Բրյուսովի անվան ինստիտուտի ռեկտորատի հանձնարարությամբ դոցենտներ Հ․Ա․ Ասմանգուլյանը և Մ․Ի․ Հովհաննսիյանը ձեռնարկել են բառարանը խմբագրելու և մի ընդհանուր հայտարարի բերելու գործը։

Խմբագրության ընթացքում յուրաքանչյուր բառահոդված՝ բերված բոլոր իմաստներով և թարգմնություններով, ենթարկվել է բազմակողմանի ու մանրակրկիտ քննության և ստուգման։ Բառացանկում ավելացվել են մի շարք անհրաժեշտ բառահոդվածներ, զգալի կերպով հարստացվել են դարձվածաբանությունը և բառի իմաստները լուսաբանող օրինակները։

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image