Armeens
100 բանաստեղծութիւն
Զահրատ • Literatuur
2024 , Երեւան, "Լուսակն" հրատարակչութիւն (W-A LIT ZAHR 2024)
Ժողովածուն նուիրուած է Զահրատի ծննդեան 100 ամեակին։ Այն ընդգրկում է բանաստեղծի՝ տարբեր տարիներին լոյս տեսած ժողովածուներից ընտրուած 100 բանաստեղծութիւն։
Եսագրութիւն
Ա․
Նշանթաշի կողմերը Հաճի Լեւոնի տան մէջ
1924-ի Մայիսի տասնին
Շաբաթ օր մը աշխարհ եկայ
- առաւօտ եր -
Հաւանաբար գիտցայ թէ ինչ
կեանք կը սպասէ
ինծի -
Մերժեցի ապրիլ - շունչ չառի -
Վերգինիա մեծ մօրաքոյրս հոն էր - զիս
Հեղ մը տաք հեղ մը պաղ ջուրի մէջ խոթեց
- (Ծնայ չծնայ
Տաքը պաղը ճանչցայ) -
Երկու երեք տարի վերջ հայրս մեռաւ
թոքախտէ
Alleen in de bibliotheek
Maak afspraak