Home / Catalogus / Հովհաննես Այվազովսկի
armenain-flag Armeens

Հովհաննես Այվազովսկի

Միրզոյան,Լ․Լ․; Խաչատրյան, Շ․Գ․ (կազմողներ) • Kunst

1984 , Երևան (ART MIRL 1984)

Այվազովսկի և ծով։ Սերունդների գիտակցության մեջ այս ըմբռնումներն ասես նույնացել են։ Խոր ու բանաստեղծական ճշմարտությամբ Այվազովսկին պատկերել է ծովը, երգել մարդու հավիտենական սերը բնության ու կյանքի նվիրական գաղափարն իր մեջ կրող կապույտ, անսահման տարերքի նկատմամբ։

Քիչ է, սակայն, ի դեմս Այվազովսկու միայն մեծատաղանդ ծովանկարիչ տեսնել։ Իր լավագույն գործերում, ինչպես ամեն մի մեծ նկարիչ, Այվազովսկին բացահայտել է իր ներաշխարհը, մարմնավորում տվել ժամանակի շնչով ապրող իր ոգուն։

“Ապրել՝ ինձ համար նշանակում է աշխատել”։ Հավատարիմ իր դավանանքին՝ նա, ասես, մրցման ելավ երևակայության հետ, ստեղծելով շուրջ վեց հազար պատկեր։

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image