Home / Catalogus / Ներսես Շնորհալին, երգահան և երաժիշտ
armenain-flag Armeens

Ներսես Շնորհալին, երգահան և երաժիշտ

Թահմիզյան, Ն․Կ․ • Cultuur

1973 , Երևան (A-C HIS TAHN 1973)

Աշխատության մեջ լուսաբանվում է XII դարի և հայկական ողջ միջնադարի մեծագույն երգահանի ու երաժշտի՝ Ներսես Շնորհալու ստեղծագործական ուղին, բնութագրվում է նրա երաժշտա-բանաստեղծական ժառանգությունը և երաժշտա-հասարակական բեղուն գործունեությունը։

"Լոյս՝ ի ծածուկ ոչ պարփակի,

Բարձր՝ յընդհանուրըս տեսանի․

Զոր առանձինն ինչ նա խօսի,

Ընդ տիեզերս երկրի սփռի։"

Այսպես է խորհրդածել Ներսես Լամբրոնացին, Շնորհալուն՝ իր ավագ ժամանակակցին և ուսուցչին նվիրված ներբողում։ Եվ այս տողերի դիպուկ արտահայտչականությունը ոչ մի չափով չի թուլանում, երբ ուշադրությունը կենտրոնացնում ենք Շնորհալու հարուստ դիմանկարի լոկ այն կողմերի վրա, որոնք արտացոլում են նրա գրական-երաժշտական վաստակը։

Ook online

PDF bekijken
catalog-image