Armeens
Հոգևոր խրատներ
Ս․ Եփրեմ Ասորի • Godsdienst
2007 , Ս․ Էջմիածին (REL-T ASOE 2007)
Սուրբ Եփրեմ Ասորին ծնվել է, հավանաբար, չորրորդ դարի սկզբներին Մծբինում՝ Միջագետքի հյուսիս-արևելյան մասի գլխավոր քաղաքում կամ նրա մերձակայքում։ Նրա նախնիները, ինչպես վկայում է ինքը, ընչազուրկ էին և ողորմությամբ էին ապրում, պապերն արդեն հողագործ էին և բարեկեցիկ կյանք էին վարում, ծնողները նույնպես հողագործ էին և ազգակցության մեջ էին ոչ երևելի քաղաքաբնակների հետ։ Սակայն տոհմի ազնվազարմ չլինելը հատուցվում էր քրիստոնեական առաքինություններով և իրենց որդուն Աստծու երկյուղածությամբ դաստիարակելու՝ ծնողների հոգածությամբ։
Ook online
Lees online