Armeens
Կարեն Աղամյան
Վարդանյան, Վարդան (նախաբան) • Kunst
Երևան (ART VARV 9999)
Կան ստեղծագործություններ, որոնք դիտելիս ակամայից ցանկություն է առաջանում տեսնել դրանց հեղինակին, տեսնել ու կիսել նրա հետ ստացածդ տպավորությունը և անպայմանորեն, նրա մեջ տեսնել ու նաև համոզվել քո ապրած զգացումների ճշմարտացիության մեջ։ Ճիշտ այդպիսի ստեղծագործությունների հեղինակ է գեղանկարիչ Կարեն Աղամյանը։
Աղամյանի կտավներում որոշիչ դեր է խաղում գծանկարը։ Սակայն գիծը օգտագործվում է լոկ առանձին շեշտադրումների, ծավալները միմյանց կապող հանգուցային մասերն ու ծավալաձևերի եզրերը ճշգրտորեն ամբողջացնելու համար։ Աղամյանի ասելիքը, որքան էլ որ ներկայանում է լուսավոր ու փափուկ գորշերի, կապույտ, խամրած վարդագույների գեղեցիկ երանգներով, հանկարծ բացում է դիտողի առջև մերթ ուժեղ ու արտահայտիչ կերպարների երկխոսության հոգեբանական դրաման,մերթ մարդու հոգևոր աշխարհի բարդ, իրարամերժ հակասություններով լեցուն տրամադրությունները։
Ook online
PDF bekijken