Armeens
Ծերուն
Յակոբեան, Հրավարդ • Kunst
1989 , Երևան (ART HAKH 1989)
Վասպուրականի Ոստան հինաւուրց գիւղաքաղաքում 14-րդ դ․ վերջին եւ 15-րդ դ․ սկզբնբերին ապրել եւ ստեղծագործել է հայ մանրանկարչութեան առաւել ճանաչուած դէմքերից մէկը՝ Ծերուն Ծաղկողը։ Մեզ յայտնի են նրա ընդօրինակած եւ պատկերազարդած ձեռագրերից վեցը։
Ծերունի մանրանկարների ուշագրաւ կողմերից մէկը գոյնն է։ Մաքուր յարթութիւններով դրուած հնչեղ գունաշարը (հիմնականում կարմիր, կապոյտ, կանաչ եւ շագանակագոյն) ստեղծում է յուզական տպաւորութիւն։
Առաւել հետաքրքրականը Ծերունի մօտ մանրանկարների ոճական յատկանիշներն են։ Յօրինուածքների հաւասարմասն կառուցուածքը եւ կերպարների համաչափ, նպատակայարմար դասաւորութիւնը մեծապէս նպաստում է էջի պատկերազարդ մակերեսի ամփոփ բնոյթին ու գեղեցկութեանը։
Alleen in de bibliotheek
Maak afspraak