Armeens
Էջեր փակ գզրոցներից
Կապուտիկյան, Սիլվա • Literatuur
1997 , Երևան (LIT-H KAPS 1997)
Հեղինակի կողմից
Նախ՝ իմ խորին շնորհակալությունը բեյրութահայ պատվարժան ազգային Կարապետ Բաբահեքյանին, Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդին և Թեհրանի Վան-Վասպուրական պատմական հարցերի կենտրոնին, որոնց նյութական օժանդակության շնորհիվ հնարավոր եղավ լույս ընծայել այս ստվարածավալ գիրքը։ Հատուկ շնորհակալությունս Վիգեն եպիսկոպոս Այքազյանին, որը իր վրա է վերցրել հրատարակչական հոգսերի գերակշիռ մասը՝ ի հիշատակ յուր վաղամեռիկ քրոջ Արշալույս Այքազյանի։
Ճիշտն ասած, ես ինքս էլ չեմ կարողանում որոշել, թե որ ժանրին է պատկանում գիրքը։ Հրապարակագրությո՞ւն է արդյոք, էսսե-խոհագրությո՞ւն, թե՞ ելույթների ու հարցազրույցների ժողովածու։ Երևի այս ամենի համադրումն է, յուրատիպ մի համահավաքը։
Հարկ եմ համարում կանխապես շեշտել, որ գիրքը հավակնություն չունի ներկայացնելու խորհրդային տարիների և ապա ղարաբաղյան բազմակողմանի ու բազմաշերտ շարժման պատմությունը։ Այն հավակնություն ունի դառնալու անկեղծ, անշտապ թարգմանը իմ ապրածի ու զգացածի։ Այն պատմություն է անցկացրած իմ միջով, շնչավորված իմ ընկալումների ու ոգորումների ելևէջներով։
Կարծում եմ, որ գիրքը օգտակար կլինի բոլոր նրանց, որոնք կկամենան զգալ, ճանաչել ու հասկանալ 1919 թվականին աշխարհ եկած, իր ժողովրդի ցավերով և ուրախություններով տոգորված մի բանաստեղծի և նրա սերնդի ապրած կյանքն ու բարդ, դժվարին ժամանակաշրջանը։
Alleen in de bibliotheek
Maak afspraak