Armeens
Հայ վանորայք
Պալեան, Տրդատ Եպիսկոպոս • Godsdienst
2008 , Ս․ Էջմիածին (REL-CH PALT 2008)
Տրդատ Եպիսկոպոս Պալեանը 19-րդ դարի վերջի եւ 20-ի սկզբների մեր մտաւորական այն բազմաթիւ նահատակ-հոգեւորականներից մէկն է, որ զոհը դարձաւ 1922 թ․ Զմիւռնիայի բարբարոսութեան․ ոչ միայն ինքը, այլեւ իր գործերը՝ տպագիր ու անտիպ։
Նա “Հայ վանորայք” յօդուածաշարի պատրաստութիւնն սկսել էր 1883 թուականից եւ շարունակել է ընդհուպ մինչեւ գրքի հրատարակութեան նախօրեակը, ինչպէս ինքն է գրել գրքի առաջաբանում․ “մեր ձեռքին տակ ու աչքի առաջ ունենալով հին եւ նոր ազգային, եկեղեցական մատեանք, վանքերու մասին այլ եւ այլ ժամանակներ տպագրուած գրեանք, տեղագրական պատմութիւնք, հին եւ նոր լրագիր ու հանդէսք եւ գրչագիր ձեռագիրներու յիշատակարանք”։
Վանքերի շատ նկարագրութիւնների համար ինքն անձամբ է շրջել եւ նիւթեր հաւաքել․ ականատեսի նրա այս նկարագրութիւնները այդ վանքերի՝ իր ժամանակի կացութեան եւ իւրայատկութիւնների արձանագրումն են, դրանով էլ ստոյգ վաւերագրի արժէք ունեն։
Պալեանի “Հայ վանորայք” գործը Կեսարաիյի եւ կեսարահայոց, Մալաթիայի, Եւդոկիայի հայոց պատմութեան առաջնակարգ սկզբնաղբիւր եւ, միաժամանակ, ձեռագրական եւ վիմագրական աղբիւրների տուեալների վրայ հիմնուած համակողմանի ուսումնասիրութիւն է, որ դեռեւս ըստ արժանւոյն չի գնահատուել։
Alleen in de bibliotheek
Maak afspraak