Armeens
Երկերի ժողովածու
Տեր-Մովսիսյան, Հուսիկ Արքեպիսկոպոս • Godsdienst
2009 , Ս․ Էջմիածին (REL-CH TERH 2009)
Հուսիկ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին քառորդների հայ անվանի եկեղեցականներից է։ Նա Մայր Աթոռի ամենից բեղուն գրիչ ունեցողներից էր, թեպետ համեստ ակադեմիական հայագիտության ոլորտում, սակայն բավականին արդյունավոր գրական-խմբագրական ասպարեզում։ Վերջինիս ակնհայտ վկայությունն են առաջին հերթին Մայր Աթոռի “Արարատ” պաշտոնաթերթում հրատարակված նրա բազմաթիվ հոդվածները, հրապարակումները և գրախոսությունները։ Այսուհանդերձ, բացառությամբ մասնագիտական նեղ շրջանակների, Հուսիկ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի անունը հայտնի չէ, և նրա գրական-գիտական ժառանգությունն ու վաստակը՝ դեռևս չգնահատված։
Հուսիկ արքեպիսկոպոսի գրիչը բավականին բեղուն է եղել թարգմանչական ոլորտում, ինչի ապացույցն են նրա բազմաթիվ թարգմանությունները կրոնական-աստվածաբանական, եկեղեցական պատմության, հնագիտական, տեղագրական թեմաներով։ Առանձնապես պետք է շեշտել աղբյուրագիտական թեմաներով նրա կատարած թարգմանությունների արժեքը։ Նշված բոլոր թարգմանությունները հրատարակվել են “Արարատ” ամսագրում։
Ներկա ժողովածուի մեջ ամփոփված է Ս․ Էջմիածնի պաշտոնաթերթ “Արարատ”-ի էջերում Հուսիկ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի ողջ գրական-գիտական ժառանգությունը, ուր վեր է հառնում Հայ եկեղեցուն և նրա Մայր Աթոռին անմնացորդ նվիրված հոգևորականի մտքի արդյունքը։
Alleen in de bibliotheek
Maak afspraak