Armeens
Խաչքարեր
Ազարյան, Լևոն • Kunst
1973 , Ս․ Էջմիածին (ART AZAL 1973)
Հայ ժողովուրդն իր բազմադարյան գոյության ընթացքում ստեղծել է մշակութային բազմաթիվ արժեքներ, որոնք քաղաքակիրթ աշխարհում լայն ճանաչում և գնահատանք են ստացել։ Հայկական միջնադարյան ճարտարապետությունը, մանրանկարչությունն ու երաժշտությունը վաղուց դուրս են եկել հայ ժողովրդի մշակույթի պատմության սահմաններից ու պատշաճ տեղ գրավել արվեստի ընդհանուր պատմության մեջ։
Հայկական միջնադարյան ազգային արվեստի ինքնատիպ դրսևորումներից են նաև “Խաչքարեր” կոչվող հուշարձանները, որոնք լայն տարածում են գտել Հայաստանում։ Նրանց արվեստը, հիմնված հնագույն ավանդույթների վրա, անցել է կազմավորման ու զարգացման բովով և ծաղկուն միջնադարում արտահայտվել բազմակողմանի և հարուստ ձևերի մեջ։
Ook online
PDF bekijken