Home / Catalogus / Սայաթ-Նովա
armenain-flag Armeens

Սայաթ-Նովա

Նալբանդյան, Վաչե • Literatuur

1987 , Երևան (LIT-TH NALV 1987)

Արութին Սայաթ-Նովան (Հարություն Սայադյան) ծնվել է Քարթլիի մայրաքաղաք Թիֆլիսում։ Նրա հայրը՝ մահտեսի Կարապետը (ծագումով՝ ադանացի), XVIII դարի սկզբներին Հալեպից գաղթել է Թիֆլիս և այստեղ ամուսնացել հավլաբարցի Սառայի հետ (ծագումով՝ սանահնեցի)։

Երբ լրանում է Արութինի տասներկու տարին, նրան հանձնում են արհեստի (ջուլհակության)․ երկու տարի անց արդեն շնորհալի պատանին դառնում է հմուտ արհեստագործ։ Մանուկ հասակից Արութինը կապվում է նաև երգ-երաժշտությանը, սովորում է նվագել մի քանի լարային գործիքներ։ Սայաթ-Նովան իմացել է երեք այբուբեն (հայկական, վրացական, արաբական) և տիրապետել առնվազն չորս լեզվի (հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն, պարսկերեն)։ 

Քսան տարեկան հասակում Արութինը սիրահարվում է Թեյմուրազ արքայի դուստր, Հերակլի քույր Աննա Բատոնիշվիլուն և սկսում է ստեղծագործել՝ նախ ադրբեջաներեն և վրացերեն, ընտրելով Սայաթ-Նովա (Սայադի թոռ) աշուղական մականունը։

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image