Armeens
Հայկական կինո, նյութեր և փաստաթղթեր 1909-1936
Զաքոյան, Գ․Վ․; Մարտիրոսյան, Մ․Վ․ • Cultuur
2023 , Երևան (A-C HIS ZAKG 2023)
Գրքում ժողովված են հայ կինոյի վաղ շրջանի պատմությունը լուսաբանող առավել ուշագրավ վավերագրերը։
Հեղինակների հայտնաբերած և ժողովածուի մեջ ընդգրկած փաստաթղթերի նշանակալի մասը նախկինում հրապարակված չի եղել։ Փաստաթղթերը բազմազան են ինչպես իրենց բնույթով, այնպես էլ՝ բովանդակությամբ։ Դրանք նամակներ են, արձանագրություններ, հաշվետվություններ, հայտարարություններ, հրամաններ, կարծիքներ և այլ փաստաթղթեր, որոնք անմիջականորեն առնչվում են հայ կինոյի զարգացման առաջին կարևոր ժամանակահատվածին՝ համր շրջանին։ Դասակարգվելով ժամանակագրորեն՝ դրանք ստեղծում են հայ կինոյի տվյալ ժամանակաշրջանի պատմության բավական կուռ և իրատեսական պատկերը։
Ժողովածուն փաստերի ու փաստաթղթերի միջոցով ներկայացնում է ազգային կինոյի պատմությունը։
Alleen in de bibliotheek
Maak afspraak