Home / Catalogus / Արշակ Չոպանյան
armenain-flag Armeens

Արշակ Չոպանյան

Դալլաքյան, Կարլեն • Cultuur

1987 , Երևան (A-C HIS DALK 1987)

Գրքում լուսաբանվում է 20-րդ դարի գրական, հասարակական ու մշակութային նշանավոր գործիչ Արշակ Չոպանյանի կյանքն ու գործը։

Արշակ Չոպանյանը ծնվել է 1872 թվականի հուլիսի 15-ին Կ. Պոլսում։ Սովորել է Կոստանդնուպոլսի Մաքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում։ Աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին։ 1895 թվականին սկսել է «Ծաղիկ» հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար և ահաբեկված համիդյան բռնություններից՝ նույն տարում փախչելով՝ հաստատվել է Փարիզում, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը։ Մահացել է 1954 թվականի հունիսի 8-ին Փարիզում։

Ook online

PDF bekijken
catalog-image