Home / Catalogus / Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում
armenain-flag Armeens

Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում

Ադոնց, Նիկողայոս • Geschiedenis

1987 , Երևան (A-HIS ADON 1987)

Աշխատությունը բաղկացած է երկու մասից․ առաջին մասը նվիրված է Արևմտյան կամ Բյուզանդական Հայաստանին, իսկ երկրորդը՝ Արևելյան կամ Պարսկական Հայաստանին։

Աշխատության մեջ ճշգրտվում են I, II, III, IV Հայքերի սահմանները, պատմական նշանակալից դեր խաղացած մեծ քաղաքների ու ավանների տեղագրությունը և Մարզպանական Հայաստանի վարչաքաղաքական իրավիճակը, նախարարությունների ծագումը, քանակը, նրանց տոհմական հիմքերը։ Հեղինակը բացահայտում է նաև Հուստինիանոսի ռեֆորմների դերն ու ազդեցությունը կայսրության սահմաններում գտնվող նախարարությունների ճակատագրի վրա։ 

Անվանի գիտնականի այս աշխատությունը առաջին անգամ է հրատարակվում հոյերեն։ Այն օգտակար կլինի պատմության և բանասիրության բնագավառի մասնագետներին, ուսանողությանը, ինչպես նաև հայ մշակույթի պատմությամբ հետաքրքրվողներին։

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image