Home / Catalogus / Ցուցակ ձեռագրաց Նոր-Ջուղայի Ս․ Ամենափրկչեա...
armenain-flag Armeens

Ցուցակ ձեռագրաց Նոր-Ջուղայի Ս․ Ամենափրկչեան վանաց թանգարանի, հատոր Բ․

Մինասեան, Լ․Գ․ • Cultuur

1972 , Վիեննա (A-C HIS MINL 1972)

Ինչպէս հպյկական միւս վանքերը, այնպէս էլ Նոր-Ջուղպյի Ս․ Ամենափրկչեան վանքը, իր հիմնման օրից, հաւաքել ու պահել է հայերէն գրչագրեր, որոնք պյսօր մաս են կազմում հպյ ժողովրդի ունեցած շուրջ 25 հազար ձեռագիր գանձերի:
Նոր-Ջուղան որպէս Սփիւռքի հայաշատ հին զաղութ, կոչուել է “Արտասահմանեան Հայաստան” եւ իր հայկականութեամբ մինչեւ այսօր էլ պահել է այդ հանգամանքը:
Ս․ Ամենափրկչեան վանքը, որպէս միաբանական կենտրոն, միաժամանակ եւ եղել է հայ մշակոյթին ու դպրութեան ծառայող մի Հաստատութիւն, րէ՜ աոաջին տպարանի հաստատումից առաջ' Խաչատուր Կեսարացու առաջնորդութեան օրօք եւ թէ՜ նրանից յետոյ, 17-րդ դարի երկրորդ կէսին եւ 18 ու 19-րդ դարերում:
Վանքի միաբան հայրերն ու հոգեւորականները, րէ՜ վանքից ներս եւ թէ՜ վանքից դուրս, նոր Ջուղայի երկու տասնեակ եկեղեցիների մութ ու խոնաւ սենեակներում, մոմի ու ձէթի պլպլան լոյսերի առաջ նստած, գրել ու ընդօրինակել են բազմաթիւ գրքեր, որոնք պյսօր ցրուած են աշխարհի զանազան կողմերում ու թանգարան-մատենադարաններում: Բացի տեղում գրուած ձեոագրերից, գաղթող ժողովուրդն եւս իր հետ բերել, կամ հայ վաճառականների միջոցով գնել ու Ջուղա է տեղափոխել Հայաստանի զանազան քաղաքներից ձեռագրեր։

Ook online

PDF bekijken
catalog-image