Armeens
Սբ․ Էջմիածին
Ղազարյան, Մանյա (խմբագիր) • Kunst
1984 , չնշված (ART GHAM 1984)
Սուրբ Էջմիածինը պատմական կենտրոնն է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, ուր գտնվում է Աթոռը Ամենայն Հայոց Պատրիարք-Կաթողիկոսի։
Սուրբ Էջմիածինը հայկական քրիստոնեության կենտրոն է դարձել 4-րդ դարի սկզբից։ 303 թ․ կառուցված Մայր տաճարը, նրա մեծ ու փոքր գմբեթները (1627 թ․), զանգակատունը (1658 թ․), հավելված թանգարանը (1869 թ․) ճարտարապետական հետաքրքիր մի հորինվածք են կազմում։ Դարեր շարունակ Սբ․ Էջմիածնի վանքի տարածքում կառուցվել են նոր շինություններ, որոնք հայ ժողովրդի արհավիրքի տարիներին վնասվել են, իսկ համեմատաբար խաղաղ օրերին վերակառուցվել։ Մայր տաճարի հիմնական վերանորոգումները սկսվել են 1954 թվականից և շարունակվել Վազգեն Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին։
Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինը հնագույն ժամանակներից եղել է նաև մշակույթի խոշոր կենտրոն։ Էջմիածնում է զարգացել հայ գրականությունը, մանրանկարչությունը, փիլիսոփայությունը, աստղաբաշխությունը, աստվածաբանությունը։ Շատ հաճախ Էջմիածինը ևս մասնակից է եղել հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարին։
Alleen in de bibliotheek
Maak afspraak