Home / Catalogus / Անլռելի զանգակատուն
armenain-flag Armeens

Անլռելի զանգակատուն

Սևակ, Պարույր • Literatuur

1966 , Երևան (E-A LIT SEVP 1966)

Ղողանջ ավետիսի

 

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին 

Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին, 

Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,—             

             Դժվար է ասել։ 

Սակայն այդ թվին Մայր Հայաստանի 

Արգանդը եղավ սրբորեն բեղուն։ 

Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում… 

Նա հետո պիտի դառնա պատանի, 

Եվ երիտասարդ, և այր իմաստուն, 

Անբախտ Մարոյին լացով սպանի, 

Մեր հառաչանքը հասցընի Աստծուն։ 

Մրմուռից դաղված նրա բերանով 

Սարոյի նանը պիտի ողբ ասի, 

Մսրա զորքի հետ Դավիթը խոսի, 

Գիքորը կանչի. «Էստի՜ համեցեք...»։ 

Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել 

Իր մոխրակալած-հրակեզ հոգին 

Եվ՝ որքան տրտում — նույնքան կենսագին՝ 

Տարիներ հետո նա պիտի դառնա 

Մի ժողովրդի ազնիվ կենսագիր...

Alleen in de bibliotheek

Maak afspraak
catalog-image