Armeens
Դէպի Էջմիածին․ երթուդարձի նօթեր
Ազատեան, Թորոս • Literatuur
2021 , Իսթանպուլ
«Դէպի Էջմիածին երթուդարձի նօթեր»-ը հետաքրքիր հուշագրություն է։ Ազատեանը, ի թիվս այլնի, գրում է նաեւ տարբեր մշակութային միջոցառումների իր տպավորությունների մասին, մասնավորապես անդրադառնում է Շարա Տալյանի ելույթին՝ նրան որակելով որպես «արդի Շահմուրատեան», հիացմունքով է խոսում «Կոմիտաս» քառյակի, Հայկանուշ Դանիելյանի, Թաթուլ Ալթունյանի եւ այլոց մասին։
Անդրադարձ կա Ավետիք Իսահակյանի հետ հանդիպմանը, ում որակում է «տաղանդաւոր քերթող»։ Հիշում է, թե ինչպես է զրույցի ժամանակ Իսահակյանն ասել, որ պատերազմի ընթացքին լիրիկականը զորացել է, եւ սերն ու բնությունը դարձել են ներշնչման աղբյուր, մինչդեռ նախկինում դրանց փոխարեն աշխատանքին ու կոլտնտեսային նվաճումներին նվիրված բանաստեղծություններն էին գերակշռում։
Alleen in de bibliotheek
Maak afspraak