Armeens
Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին. Հատոր Ա․
Սաֆրաստյան, Ա․Խ․ (կազմեց) • Geschiedenis
1961 , Երևան (A-HIS SAFA 1961)
Այս ժողովածուի մեջ զետեղված են Հայաստանի, հայերի և Կովկասի այլ ժողովուրդների մասին թուրք պատմագրերի և արքունական տարեգրերի գրքերում եղած նյութերը, որոնք ցույց են տալիս Օսմանյան կայսրության նվաճողական քաղաքականությունը Կովկասում և մասնավորապես պատմական Հայաստանում։
Հատորում հրատարակված նյութերը ընդգրկում են XVI դարի երկրորդ կեսից (թուրքական պատմագրության սկզբից) մինչև XVIII դարի վերջերն ընկած ժամանակաշրջանը։ Ժամանակագրական կարգով տրված են նյութեր հետևյալ պատմագրերից և տարեգրերից՝ Փեչևի, Նայիմա, Ռաշիդ, Չելեբի-Զադե, Սուբհի Սամի, Շաքիր, Իզզի, Վասըֆ և Ջեվդեթ-փաշան։
Ook online
PDF bekijken