Armeens
Բարսեղ Կեսարացին և նրա Վեցօրեան հայ մատենագրության մեջ
Մուրադյան, Կ․Մ․ • Cultuur
1976 , Երևան (A-C HIS MURK 1976)
Մենագրության մեջ գրչագիր և տպագիր սկզբնաղբյուրների օգնությամբ լուսաբանվում են Բարսեղ Կեսարացու կյանքի ու գործունեության, հայոց հետ ունեցած առնչակցության, մատենագրական ժառանգության հայերեն թարգմանությունների ժամանակի ու պարագաների հետ կապված այլազան հարցեր։ Կեսարացու թղթերի տեղեկությունների հիման վրա բացահայտվում են նրա՝ Հայաստանում լինելու, նշանավոր անձանց հետ թղթակցելու հանգամանքներն ու դրանց նշանակությունը, ըստ ամենայնի գնահատվում են հայ մատենագիրների տեղեկություններն այդ առումով։ Բանասիրական քննության է ենթարկվում «Վեցօրեայի» հայերեն թարգմանությունը։ Հունարեն բնագրի, հայերեն ձեռագրերի և վրացերեն թարգմանությունների տվյալներվ հաստատվում ե «Վեցօրեայի» թարգմանության ժամանակը (V դ․ առաջին կես), բացահայտվում են թարգմանության բնույթն ու ինքնատիպությունները, սրբագրվում բազմաթիվ խաթարված հատվածներ։
Ook online
PDF bekijken