Home / Catalogus / Վարք Մաշտոցի
armenain-flag Armeens

Վարք Մաշտոցի

Կորիւն • Geschiedenis

1954 , Գահիրէ (A-HIS KORI 1954)

Բնագիրը, ձեռագրական այլ ընթերցուածներով, թարգմանութեամբ, առաջաբանով եւ ծանօթութիւններով ի ձեռն Պրոֆ․ Դր․ Մանուկ Աբեղյանի

 

Մաշտոցը ոչ միայն յօրինում է գրեր, այլեւ թարգմանութիւններ անում, բանում է երկրի զանազան կողմերում դպրոցներ, ուսուցչութիւն անում, վանքեր հաստատում, ճառեր ու թղթեր գրում։ 

Կորիւն վարդապետը Մաշտոցի աշակերտն է։ Նա իր ուսուցչի մահից յետոյ մտածում է գրել հայոց գրի ծագման մասին եւ դրա յօրինողի կենսագրութիւնը։ Այդ գործը դեռ չսկսած՝ նա այդ անելու համար հրաման է ստանում Մաշտոցի աշակերտ Յովսէփից, որ կաթողիկոսական տեղապահն էր։ Եւ Կորիւնը գրում է մի գովաբանական կենսագրութիւն, որի մէջ չի մոռանում եւ ուրիշներին, որոնք աշխատել են հայերէն դպրութեան համար։ Նրա գրուածքը հայկական տառերով յօրինուած առաջին ինքնուրոյն պատմական երկն է։

Ook online

PDF bekijken
catalog-image